ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հին եգիպտական նեկրոպոլն ու ուղերձը հանդերձյալ աշխարհից

Հին եգիպտական նեկրոպոլն ու ուղերձը հանդերձյալ աշխարհից
27.02.2018 | 14:03

Գիտնականները Եգիպտոսում գտել են վաղեմի նեկրոպոլ, որի տասնյակ սարկոֆագներ ուղերձներ ունեն հանդերձյալ աշխարհից: Գերեզմանատեղին Կահիրեից հարավ է, Էլ Մինյա քաղաքի մերձակայքում: Գիտնականների գնահատականով` նեկրոպոլը նվազագույնը 2000 տարվա պատմություն ունի: Հինավուրց հուշարձանների գործերով նախարար Խալեդ ալ Անանին ասել է, որ նեկրոպոլում 40 սարկոֆագ է գտնվել, թանկարժեք իրեր, հախճապակի, ոսկի և դիմակներ: Նրա խոսքով` համալիրը փարավոնների կառավարման ուշ շրջանից է` Պտղոմեոսների դինաստիայի կառավարումից առաջ` մ.թ.ա. 300-ականներից: «Հայտնագործությունները նոր միայն սկսվում են: Շուտով Եգիպտոսում ևս մեկ պատմական տեսարժան վայր կավելանա»` ասել է նախարարը:


Պեղումների ղեկավար Մոստաֆա Վազիրին ասել է, որ 3 ամսում Եգիպտոսում արդեն 3 նոր հանգստավայր են գտել: Նա վստահ է, որ լինելու են նոր բացահայտումներ. «Պեղումները շարունակվելու են 5 տարի: Մենք կջանանք բացել նեկրոպոլի բոլոր գերեզմանները»: Վազիրիի խոսքով` եգիպտական շատ դամբարաններ նվիրված են Տոտու աստծուն: Բացի մումիաներից գտնվել են նաև 4 լավ պահպանված մեծ սափորներ իրենց կափարիչներով, որ պատկերում են Խորուս աստծո որդիներին: «Սափորներում մինչև հիմա պահպանվել են հանգուցյալների մումիացված օրգանները: Սափորների հիերոգլիֆները պատմում են հանգուցյալների անունների, տիտղոսների ու կյանքի մասին»` բացատրել է Վազիրին:

Նոր տարվա նախօրեին հնագետները գտել են մանյակ հիերոգլիֆներով, որ կարդացվում է` «Երջանիկ նոր տարի»: Վազիրին դա համարում է փառահեղ զուգադիպություն ու ուղերձ հանդերձյալ աշխարհից: Փետրվարին հնագետները գտել էին և քրմուհու դամբարան, որ ապրել է 4000 տարի առաջ: Դամբարանը զարդարված էր Հետպետ քրմուհու կյանքը պատկերող, լավ պահպանված, եզակի որմնանկարներով:

Դիտվել է՝ 2124

Մեկնաբանություններ